Ֆրանսիայում դպրոցը 15 ոչխարի որպես աշակերտ է գրանցել՝ դասարանների կրճատումից խուսափելու համար
Ֆրանսիայի արևելքում գտնվող դպրոցներից մեկում աշակերտների ծնողները 15 ոչխարի որպես աշակերտ են գրանցել՝ ի նշան դասարանների կրճատման դեմ բողոքի, գրում է unian.net-ը՝ ֆրանսիական լրատվամիջոցներին հղումով: Միջադեպը տեղի է ունեցել Կրե ան Բելդոն կոմունայում:
Տեղական իշխանությունները ցանկացել են փակել «ավելորդ» դասարանը՝ աշակերտների թվաքանակի աննշան նվազման պատճառով: Սակայն ծնողները կարծում են, որ դրա պատճառով այլ դասարաններում սաների թիվը կավելանա, ինչն էլ բացասաբար կանդրադառնա կրթության որակի վրա:
Արդյունքում տեղի ֆերմերներից մեկը դպրոց է տարել իր գառներից 15-ին, որոնք պաշտոնապես ներառվել են ուսումնական հաստատության ցուցակներում:
Ցուցարարներին աջակցել է քաղաքապետ Ժան Լուի Մարեն՝ դպրոցի բակի մի հատվածն ակցիայի անցկացման համար տրամադրելով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց