Հայաստանում նեոնացիստական տրամադրություններ չկան, կա Նժդեհ. ՌԴ ԱԳՆ զեկույցը Հայաստանի մասին
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան ընդառաջ ՌԴ ԱԳՆ կայքում զեկույց է հրապարակվել «Նացիզմի հերոսականացման, նեոնացիզմի տարածման և գործունեության այլ տեսակների իրավիճակի մասին, որոնք նպաստում են ռասիզմի ժամանակակից ձևերի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության սրմանը»:
Զեկույցում ներկայացված է իրավիճակի վերլուծություն աշխարհի ավելի քան 40 երկրում, այդ թվում և Հայաստանում:
Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ Հայաստանը Երրորդ ռեյխի տապալման գործում խորհրդային ժողովրդի դերակատարման մասին պատմական հիշողության պահպանման, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի պատմության կեղծման փորձերին և նացիզմի հերոսականացմանը հակադարձելու հարցերում հավատարիմ է Ռուսաստանի հետ համաձայնեցված մոտեցմանը:
«Նացիզմի վերականգնման ակնհայտ փորձեր, նեոնացիստական տրամադրությունների բռնկումներ Հայաստանում չեն արձանագրվել: Միևնույն ժամանակ նախկին իշխող «Հանրապետական» կուսակցությունը քայլեր է ձեռնարկել ազգայնական բնույթի այնպիսի քաղաքական գործչի հիշողության հավերժացման ուղղությամբ, ինչպիսին է Գ. Նժդեհը, որի մասին տեղեկություն կա Երրորդ ռեյխի հետ համագործակցության վերաբերյալ: Հայաստանի քաղաքական կազմավորումների թվում որպես ազգայնական կողմնորոշում ունեցող կարելի է նշել «Սասնա ծռեր»-ը, որը որպես քաղաքական կուսակցություն գրանցվել է 2018-ի աշնանը», - ասվում է ՌԴ ԱԳՆ զեկույցում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց