Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երկու հայերն այսօր վերադառնալու են Քեսաբ․ Զարմիկ Չիլափոշյան-Պողիկյան
Երեկ Քեսաբում հրթիռակոծության հետևանքով վիրավորված երկու հայերը շտապ օգնությունը տեղում են ստացել հայ կամավորականների ջանքերով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Պողիկյանը:
«Նրանք տեղափոխվել են Լաթաքիայի հիվանդանոց և վիրահատվել: Այսօր նրանց վիճակն արդեն կայուն է և պիտի վերադառնան Քեսաբ»,- ասաց նա:
Հարցին՝ հրթիռակոծության հետևանքով արդյոք բնակչությունը չի՞ լքել Քեսաբը, նա պատասխանեց, որ նման հրթիռակոծությունները մերթ ընդ մերթ տեղի են ունենում ահաբեկիչների կողմից, երբ սիրիական բանակը առաջընթաց է արձանագրում:
«Նպատակն էլ մարդկանց խուճապի մատնելը և խաղաղ բնակչությանը վնաս հասցնելն է: Սակայն տեղի բնակչությունը չի լքում իր տունն ու տեղը: Բնակավայրերից դուրս գալու հարց չկա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղն էին հրթիռակոծել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց