Ռուսաստանը մտադիր է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստմասե սպասքը
Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարությունը մեկանգամյա օգտագործման պլաստմասե սպասքի արգելք է նախատեսում երկրում: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է նախարար Դմիտրի Կոբիլկինը:
«Բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարությունը կողմ է այլ երկրների հետ միասին շրջակա միջավայրի աղտոտման կրճատմանը: Մենք աջակցում ենք պլաստմասի օգտագործման նվազեցման համաշխարհային միտումներին: Մենք գնում ենք դեպի պլաստմասի կրճատումը, և խոշոր առևտրային շատ ցանցեր արդեն աջակցում են մեզ այդ հարցում: Պատրաստվում ենք սահմանափակումներ մտցնել: Դա գիտակցելու և ընդունելու համար ժամանակ է հարկավոր»,- ասել է նախարարը;
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը 2021թ.-ից կարգելի մեկանգամյա օգտագործման պլաստմասե սպասքի վաճառքը:
Այս տարվա մարտին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ կգա ժամանակը, երբ Ռուսաստանում նույնպես օրենքի մակարդակով կդիտարկվի նմանատիպ սպասքն արգելելու հարցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց