Պուտինի եւ Թրամփի խոսակցությունն առաջ գնալու հնարավորություն է տալիս. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Helsingin Sanomat թերթի հարցազրույցում ասել է, որ ամերիկյան ու ռուսաստանյան նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը երկրներին «առաջ շարժվելու» հնարավորություն է տալիս։
Ինչպես նշել է դիվանագետը, Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի եւ Պեկինի հետ բանակցություններն սկսել սպառազինությունների վերահսկման վերաբերյալ նոր պայմանավորվածությունների համար։
«Նախագահներ Թրամփը եւ Պուտինը լավ խոսակցություն են ունեցել։ Կարծում եմ, որ դա հնարավորություն է տալիս կողմերին առաջ ընթանալ։ Նախագահ Թրամփը գիտակցում է, որ մեզ երկու գործընկեր է պետք, որոնք պատրաստ են հետեւել պայմանագրին»,- Պոմպեոյին մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Այս առնչությամբ, ինչպես նշել է պետքարտուղարը, անհրաժեշտ է համոզվել, որ կա համակարգ, որը տարբերվում է ՓՄՀՀՊ-ից, որը կողմերին կդրդի կատարել պահանջները։
«Նախագահը գիտակցում է, որ հիմա կա երրորդ կողմ։ Այդ պայմանագրերը ստեղծված են տասնամյակներ առաջ, երբ Չինաստանն այլ էր։ Հիմա նա աշխարհառազմավարական սպառնալիք է ներկայացնում, ուստի նախագահ Թրամփը շատ կցանկանար, որ Չինաստանը լինի ցանկացած ձեռք բերված համաձայնության մաս, մենք կջանանք հասնել դրան»,- ավելացրել է նա։
Նա հույս է հայտնել, որ համապատասխան բանակցությունները տեղի կունենան։
«Գուցե չափից ավելի հավակնոտ է խոսել նման կարճաժամկետ հեռանկարի մասին։ Մինչեւ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի ժամկետի ավարտը մնացել է երկու տարի։ Գուցե, մենք ստիպված լինենք աշխատել երկկողմ ձեւաչափով, բայց ես հույս ունեմ, որ երկխոսությունը կընթանա դրական հունով, որպեսզի գտնենք եռակողմ համագործակցության դիտարկման հնարավորություն»,- ասել է Պոմպեոն։
Նրա խոսքով՝ աշխարհը «զգալիորեն կշահի դրանից»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց