Լավրովը Պոմպեոյի հետ զրույցը կառուցողական է անվանել
Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ զրույցը, որը տեղի է ունեցել այսօր՝ Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում, լավ և կառուցողական է անվանել, գրում է РИА Новости-ն:
«Մենք շատ լավ և կառուցողական զրույց ունեցանք: Քննարկեցինք տարածաշրջանային մի շարք իրավիճակների վերաբերող նպատակներ, որոնք ներառված են ՄԱԿ-ի ներկայիս օրակարգում»,- ասել է Լավրովը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:
ՌԴ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի դեմ առ դեմ հանդիպումը գրեթե մեկ ժամ է տևել:
Ինչպես նշում է գործակալությունը, Լավրովն ու Պոմպեոն պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում, իսկ նրանց վերջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել էր 2018թ.-ի հուլիսին՝ Հելսիկնիում՝ Ռուսաստանի և ԱՄն-ի միջև գագաթնաժողովի շրջանակներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց