Արքայազն Հարրին և Սասեքսի դքսուհին երեխայի անվան հարցում դեռ չեն կողմնորոշվել
Նախօրեին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծնող են դարձել: Մայիսի 6-ին ծնվել է թագավորական զույգի առաջնեկը: Տղան կշռում է 3,2 կգ: Ինչպես հայտնում է Sky News-ը, հայր դառնալուց հետո տված առաջին հարցազրույցներից մեկում արքայազն Հարին արժանին է մատուցել կնոջը և նշել է, որ հպարտանում է նրանով:
«Ինչպե՞ս են կանայք դա անում: Այն, ինչ նրանք անում են, վեր է գիտակցության սահմաններից»,- ասել է Հարրին և հավելել, որ կնոջ ծննդաբերությունն իր համար «զարմանալի փորձ էր»: Նա նաև նշել է, որ նորածնին հանուրին կներկայացնեն երկու օր հետո:
Աղբյուրը հայտնում է, որ Արքայազն Հարրին և Սասեքսի դքսուհին երեխայի անվան հարցում դեռ չեն կողմնորոշվել, թեև մտածելու բավական ժամանակ ունեին: Ավելի վաղ նշվում էր, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդի ութերորդ ծոռը բրիտանական գահի ժառանգորդների թվում կլինի յոթերորդը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց