Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում մի քանի ժամից համալրում կլինի
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում, հավանաբար, մի քանի ժամից համալրում կլինի, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ արքայազն Հարիի կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մոտ մայիսի 6-ին ծննդաբերական ցավեր են սկսվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ 38-ամյա դքսուհու մոտ երկունքի ցավերը սկսվել են առավոտից. հայտնի է, որ ըստ բժիշկների տված ժամկետի՝ նա պետք է ծննդաբերեր դեռևս 7 օր առաջ:
Այժմ Մարքլի կողքին ամուսինն է: Այս մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատից:
Հատկանշական է, որ ապագա երեխայի սեռն անակնկալ է լինելու ոչ միայն բրիտանացիների, այլև հենց ծնողների համար, քանի որ նրանք նախընտրել են նախապես սեռը չիմանալ:
Նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդի ութերորդ ծոռը բրիտանական գահի ժառանգորդների թվում կլինի յոթերորդը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մեգան Մարքը մտադիր է խախտել բրիտանական թագավորական ընտանիքի 40-ամյա ավանդույթն ու հրաժարվել ծննդաբերել Լոնդոնի լավագույն ծննդատներից մեկում, որտեղ իրենց երեխաներին են լույս աշխարհ բերել արքայադուստր Դիանան և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նա ցանկացել է իր առաջնեկին լույս աշխարհ բերել տանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց