Զելենսկին առաջիկա 5 տարում բիզնեսով չի զբաղվի. նրա բիզնես գործընկեր
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին թողել է բիզնեսը. բիզնեսում իր մասնաբաժինն իրեն կվերադարձնեն նախագահության 5-ամյա ժամկետի ավարտից հետո միայն: Այդ մասին հայտնել է Զելենսկիի բիզնես գործընկեր Սերգեյ Շեֆիրը, հայտնում է korrespondent.net-ը:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ մինչ խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան աշնանը, ցանկանում է դուրս գալ իր բիզնեսից:
Զելենսկին ավելի վաղ նշել էր, որ ինքն ու իր թիմը չեն աշխատում Ռուսաստանում, սակայն լրագրողները պարզել էին, որ շոումենը ՌԴ-ում բիզնես, այնուամենայնիվ, ունի:
Համաձայն հետաքննության՝ Ռուսաստանում երեք ընկերություն պատկանում է կիպրական Green Family LTD-ին, իսկ այն Ուկրաինայում «Կվարտալ 95» ստուդիայի համահիմնադիրն է: Կիպրական ընկերության շահառուներ են նշված Զելենսկին, նրա բիզնես գործընկերներ Անդրեյ Յակովլևը, Բորիս և Սերգեյ Շեֆիրները, ինչպես նաև Տիմուր Մինդիչը: Հունվարի վերջին Զելենսկին հայտնել էր, որ դուրս է եկել կիպրական ընկերության սեփականատերերի կազմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց