Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներին կոչ են արել Ռամադանի ընթացքում նրբանկատ լինել պահք պահող մահմեդականների նկատմամբ
Թուրքիայի կրոնական իշխանությունները դիմել են երկրում հանգստացող ռուս զբոսաշրջիկներին՝ կոչ անելով մահմեդականների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա ընթացքում նրբանկատություն ցուցաբերել տեղի բնակիչների նկատմամբ՝ հնարավորության սահմանում խուսափելով նրանց ներկայությամբ սննդի ընդունումից:
Այս մասին գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ Ռամադանը սկսվել է մայիսի 5-ի երեկոյան և կտևի մինչև հունիսի 3-ը: Այս ընթացքում բարեպաշտ մահմեդականները ցերեկային ժամերին չպետք է սնվեն, խմեն, ծխեն կամ սեռական հարաբերություններ ունենան:
Թուրքիայի կրոնի հարցերով պետական վարչության մամուլի քարտուղար Մուստաֆա Ջերահը ria.ru-ի հետ զրույցում նշել է, որ թեև ռուս զբոսաշրջիկները Ռամադանի ընթացքում միանգամայն ազատ կլինեն դրսում սնվելու և խմելու հարցերում, սակայն ցանկալի է, որ նրանք հարգանքով վերաբերվեն պահք պահողներին և հնարավորության դեպքում նրանց ներկայությամբ չսնվեն, չխմեն, որպեսզի հավատացյալներին չգայթակղեն և չստիպեն տանջվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց