Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների դեմ արշավն ավարտված չէ եւ հրեական պետությունը պատրաստվում է շարունակել այն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Անցած գիշեր կողմերը դադարեցրել են հարվածների երկօրյա փոխանակումը, որը չորս իսրայելցու եւ քսանհինգ պաղեստինցու կյանք է խլել։
«Արշավն ավարտված չէ, այն պահանջում է համբերություն եւ խորաթափանցություն։ Մենք պատրասվում ենք շարունակել։ Մեր նպատակն է եղել եւ մնում խաղաղության եւ անվտանգության ապահովումը հարավի բնակիչների համար»,- ասվում է կառավարության ղեկավարի հայտարարությունում։
Հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնք ենթադրաբար ձեռք էին բերվել Եգիպտոսի միջնորդությամբ, մամլո ամփոփագրում չեն հիշատակվել։
Ըստ Նեթանյահուի՝ զինված դիմակայության հերթական ռաունդի ընթացքում պաղեստինցի զինյալներին ծանր վնաս է հասցվել։
«Վերջին երկու օրերին մենք մեծ ուժով հարվածել ենք ՀԱՄԱՍ-ին եւ «Իսլամական ջիհադին», ռմբակոծել ավելի քան 350 թիրախ, գրոհել ահաբեկչության առաջնորդների եւ ակտիվիստների վրա, փլուզել ահաբեկչական ամրությունները»,- ասել է նա։
Պաղեստինցի զինյալները շաբաթ առավոտվանից Իսրայելի հարավի ուղղությամբ 690 հրթիռ եւ ական են արձակել։ Դրանցից 240-ը որսացել են ՀՀՊ «Երկաթե գմբեթ» սարքերը, մոտ 35-ը, ոստիկանսության տվյալներով, ընկել են բնակելի կետերի գծում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց