«Ակնհայտ էր, որ օդաչուն կորցրել է ինքնաթիռի կառավարումը». Ֆլորիդայում գետում հայտնված Boeing 737-ի ուղևորը պատմել է կատարվածի մասին (լուսանկարներ)
Անցած շաբաթ օրն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում վայրէջքից հետո 143 մարդկանցով գետում հայտնված Boeing 737 ինքնաթիռի ուղևորներից մեկը՝ Շերիլ Բորմանը, պատմել է կատարվածի մանրամասները:
Նա նշել է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը շեղվել է թռիչքուղուց և հայտնվել Սենթ Ջոնս գետում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, միջադեպի հետևանքով զոհեր չեն գրանցվել, սակայն 21 մարդ հոսպիտալացվել է: Գետում հայտնվելուց հետո օդանավը կիսով չափ ջրի տակ է անցել:
Բորմանի փոխանցմամբ՝ Գուանտանամոյից դեպի Ֆլորիդա թռչող օդանավին կայծակ է հարվածել, վայրէջքից հետո այն մի քանի անգամ ցնցվել է:
«Ակնհայտ էր, որ օդաչուն լիարժեք չէր վերահսկում ինքնաթիռի ընթացքը, քանի որ այն անընդհատ ցնցվում էր, աջ ու ձախ թեքվում: Օդաչուն փորձում էր վերականգնել օդանավի կառավարումը, սակայն դա նրան չէր հաջողվում: Հետո այն հանկարծակի ինչ-որ բանի բախվեց»,-պատմել է կինը:
Նա նաև ընդգծել է, որ սպասարկող անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքի և արագ արձագանքման շնորհիվ սրահում խուճապ չի եղել՝ չնայած, որ ուղևորների մեջ երեխաներ են եղել:
Դեռևս հայտնի չէ՝ որքան ժամանակ կպահանջվի օդանավը գետից դուրս բերելու համար:
Օդանավը մեկնել էր Կուբայից: Այն Կուբայում գտնվող Գուանտանամո բանտի զինվորականներին, նրանց ընտանիքներին և այլ այցելուների տեղափոխում է Ֆլորիդա և հակառակը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց