«Դեռ չկան հիմքեր Sukhoi Superjet 100 օդանավերի թռիչքները դադարեցնելու համար». ՌԴ տրանսպորտի նախարար
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտարարել է, որ դեռ չկան հիմքեր Sukhoi Superjet 100 օդանավերի թռիչքները դադարեցնելու համար, հայտնում է tvrain.ru-ն:
Նախարարը գլխավորել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100-ի վթարային վայրէջքի ու հրդեհման պատճառների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովը:
ՌԴ քննչական կոմիտեն էլ ուսումնասիրում է «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 օդանավի հրդեհման հիմնական վարկածները, այդ թվում՝ օդաչուների որակավորման պակասը, տեխնիկական անսարքությունն ու անբարենպաստ եղանակային պայմանները:
Ավիաաղետի պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել: Այժմ շրջանառվում է մի քանի վարկած, համաձայն որոնց՝ հրդեհը բռնկվել է, երբ օդանավը վայրէջքի ժամանակ քթով հարվածել է թռիչքուղուն, կամ որ վայրէջքից հետո ինքնաթիռը վնասվել է, շարժիչները բռնկվել են: Մինչդեռ «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է կոշտ վայրէջքից հետո: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ էլ՝ հրդեհը սկսվել է կայծակի հարվածի պատճառով:
Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:
Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:
Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել են՝ 40-ը ուղևոր, մեկը՝ անձնակազմի անդամ:


















































«Ինքնաթիռին իսկապես կայծակ է հարվածել». «Շերեմետևո»-ում հրդեհված SSJ-100-ի օդաչուն պատմել է 41 մարդու կյանք խլած ավիավթարի մասին
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց