Դեպի ՆԱՏՕ և ԵՄ. Զելենսկիի շտաբից հայտնել են, որ շարունակելու են Պորոշենկոյի վարած քաղաքական գիծը
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարչակազմը կշարունակի Պյոտր Պորոշենկոյի վարած արտաքին քաղաքական գիծը, որը վերաբերում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:
Ինչպես նշում է ria.ru-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Զելենսկիի շտաբի ներկայացուցիչ Սվյատոսլավ Յուրաշը:
«Ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք անընդհատ կրկնել ենք եվրաինտեգրման մասին, որի ուղղությամբ քաղաքական գիծը չենք պատրաստվում ընդհատել»,-ասել է Յուրաշը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում Զելենսկիի շտաբում ակտիվ նախապատրաստում են նրա արտաքին քաղաքականությունը՝ նախատեսված նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջիկա 100 օրվա համար:
Անցած երեքշաբթի Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքները, համաձայն որոնց՝ Զելենսկին հավաքել է ձայների 73,22%-ը, իսկ Պորոշենոկն՝ 24,45%-ը:
Զելենսկիի երդմնակալության արարողությունը պետք է տեղի ունենա պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո երեսուն օրվա ընթացքում: Ստույգ ամսաթիվը որոշելու է Գերագույն ռադան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց