ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային դադարեցնել հորատումը Կիպրոսի ափերին
ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային կոչ է արել դադարեցնել հորատումները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, քանի որ դա հղի է տարածաշրջանում լարվածության աճով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգ է Թուրքիայի հայտարարած մտադրությունների առիթով՝ ծովային հորատումներ սկսել մի շրջանում, որը Կիպրոսի Հանրապետությունը հայտարարել է իր բացառիկ տնտեսական գոտին։ Այդ քայլը բավական սադրիչ բնույթ ունի եւ հղի է տարածաշրջանում լարվածության աճով։ Մենք համառորեն կոչ ենք անում թուրքական իշխանություններին դադարեցնել այդ գործողություններն ու հորդորում ենք բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։
Նավթադաշտում եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել են գազի հանքավայրեր։ Թուրքիան կարծում է, որ իրավունք ունի տարածաշրջանում այդ բնական հարստության հանդեպ։ Անկարան շրջան է ուղարկել «Ֆաթիհ» հորատող նավը, որը շաբաթ օրվա առավոտվանից գտնվում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց