Ներգաղթն ու ծնելիություն ցածր մակարդակը «սառցե վարագույր» են ստեղծել Եվրոպայում. Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակի կոչ է արել եվրոպացի առաջնորդներին լուծել անհավասար հարստության և ծնելիության ցածր մակարդակի խնդիրները, որոնք, քահանայապետի կարծիքով, «սառցե վարագույր» են ստեղծել Եվրոպայի հարուստ և աղքատ երկրների միջև՝ խթանելով արտագաղթը:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս ելույթով Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել Բուլղարիա կատարած երկօրյա այցի շրջանակում: Սա վերջին 17 տարում պապի կողմից իրականացվող առաջին այցն է Բուլղարիա: Սրբազան քահանայապետը հանդիպում է ունեցել նաև Արևելյան Ուղղափառ եկեղեցու ղեկավարների հետ: Երեքշաբթի նա կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա:
Զգայուն հարաբերություններն Արևելյան Ուղղափառ եկեղեցու հետ հուշում են, որ Ֆրանցիսկոս պապը պետք է ուշադիր հետևի երկու երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ կաթոլիկները փոքրամասնություն են կազմում:
Ձևափոխելով Ուինսթոն Չերչիլի «երկաթյա վարագույր» հայտնի արտահայտությունը Երկորդ աշխարհամարտից հետո Եվրոպական մայրցամաքի բաժանման մասին՝ Հռոմի պապը շեշտել է, որ նոր բաժանումները խոցել են մայրցամաքը կոմունիզմի անկումից 30 տարի անց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց