Նեթանյահուն կարգադրել է զանգվածային հարվածներ հասցնել պաղեստինյան ահաբեկիչների ուղղությամբ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտնել է, որ հրաման է տվել բանակին զանգվածային հարվածներ հասցնել Գազայի հատվածում պաղեստինյան օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական տարածքի ուղղությամբ հրթիռային կրակոցների, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Այսօր առավոտյան ես կարգադրել եմ շարունակել զանգվածային հարվածներ հասցնել Գազայի հատվածում ահաբեկչական տարրերի ուղղությամբ այդ տարածքի շուրջ զորքերը վերախմբավորելու եւ տանկերով, հրետանային ու հետեւակային ուժերով ամրապնդելու համար»,-հայտարարել է նա կիրակի՝ կառավարության նիստից առաջ:
Ավելի վաղ Իսրայելի բանակի հրամանատարությունն արդեն ուղարկել էր դեպի Գազայի հատված 7-րդ տանկային գումարտակը սահմանամերձ շրջաններում զինված ուժերն ամրապնդելու համար:
Հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Ջոնաթան Քոնրիկուսը հայտնել էր լրագրողներին, որ, նրա գնահատմամբ, այդ տարածաշրջանում դիմադրությունը կտեւի եւս մի քանի օր:
Հաղորդվել է, որ իսրայելական տարածքի ուղղությամբ Գազայի հատվածից հրթիռային հարվածների հետեւանքով զոհվել է Իսրայելի մեկ քաղաքացի, իսկ իսրայելյան զինվորականների պատասխան հարվածների հետեւանքով սպանվել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման երկու ահաբեկիչ:
Վերջին օրերի ընթացքում ընդհանուր առմամբ պաղեստինյան ահաբեիչներն արձակել են 450 հրթիռ Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելական ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայում ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» շարժումների ավելի քան 200 օբյեկտների վրա:
Եգիպտոսից եւ ՄԱԿ-ից միջնորդները շարունակում են ակտիվորեն աշխատանքել շահագրգիռ կողմերի հետ իրավիճակի էսկալացիան կանխելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց