Ֆրանսիայում 25-րդ շաբաթօրյա ցույցերին 4000-ից էլ պակաս մարդ է մասնակցել
Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման հերթական շաբաթօրյա ցույցի մասնակիցների թիվը տեղի ժամանակով 14:00-ին (երևանյան 16:00) կազմել է 3600: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Միևնույն ժամանակ Փարիզում ցուցարարների թիվը ընդամենը 1000 մարդ է կազմել: Հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել Լիոնում, Նիցցայում, Մոնպելիեում և Թուլուզում:
Լա Ռոշ սյուր Յոն քաղաքում, ուր սոցցանցերի միջոցով կոչ էին անում ժամանել «դեղին բաճկոնների» բոլոր անդամներին, իշխանությունները մտավախություն ունեին, որ լուրջ բախումներ տեղի կունենան ոստիկանության հետ, սակայն մինչև վերջին պահը ցուցարարների շարասյունը հանգիստ տեղաշարժվել է քաղաքով մեկ: Միայն վերջին րոպեներին են ոչ մեծ ընդհարումներ գրանցվել իրավապահների հետ այն պատճառով, որ ցուցարարների մի մասը փորձել է շեղվել ընդհանուր երթուղուց:
Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնների» ցույցերը շարունակվում են նոյեմբերի 17-ից, և արդեն 25-րդ շաբաթն է, ինչ ֆրանսիացիները երկրի իշխանություններից իրենք դժգոհությունը հայտնելու համար փողոց են դուրս գալիս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց