Ամերիկահայ գեներալ դարձել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարը
ԱՄՆ բանակի հայազգի գեներալ Ջեֆրի Հարիգյանը նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության ղեկավարի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է Stars&Stripes կայքը, երդման պաշտոնական արարողությունը մայիսի 1-ին տեղի է ունեցել Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում: Մինչ նոր նշանակումը հայազգի գեներալը զբաղեցրել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության փոխղեկավարի պաշտոնը, իսկ դրանից առաջ ղեկավարել է ԱՄՆ ռազմաօդային կենտրոնական հրամանատարության գործողությունները Մերձավոր Արևելքում:
«Վստահ եմ, որ իմ նախորդ փորձն Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում օգտակար կլինի նոր պաշտոնում», - ասել է Հարիգյանը երդմնակալության արարողությունից հետո:
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարի թեկնածությունն առաջարկում է անձամբ նախագահը, որից հետո այն վերանայման արդյունքում հաստատում է ԱՄՆ Կոնգրեսի սենատը:
Բացի այդ, Հարիգյանը պատասխանատու է լինելու ՆԱՏՕ-ի 29 դաշնակից երկրներում օդային պաշտպանության համար, քանի որ ստանձնել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի Միավորված օդային հրամանատարության ղեկավարությունը, ինչպես նշվում է ՆԱՏՕ-ի կայքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց