Ռոբերտ Դե Նիրոն հայտարարել է, որ ցանկանում է ապրել այն աշխարհում, որում Թրամփը գոյություն չունի
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն խոստովանել է, որ երազում է ապրել այն աշխարհում, որում ոչ ոք չի ճանաչում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին տեղեկացնում է New York Daily News-ը:
Դե Նիրոն նման հայտարարություն է արել Դենի Բոյլի «Երեկ» ֆիլմի պրեմիերայից հետո: Ֆիլմի սյուժեն պատմում է անհաջողակ երաժիշտի մասին, որն ապրում է մի աշխարհում, որում ոչ ոք չգիտի The Beatles խմբի գոյության մասին:
Դերասանը նշել է, որ ինքն ուրախ կլիներ, եթե նման բան տեղի ունենար իրական կյանքում, իսկ խմբի փոխարեն լիներ ԱՄՆ առաջնորդը: Դե Նիրոն ֆիլմի հեղինակներին նույնիսկ առաջարկել է նման գաղափար` հաջորդ աշխատանքների համար:
Դե Նիրոն առաջին անգամը չէ, որ քննադատում է Թրամփին: 2018 թ. դեկտեմբերին նա հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի գործողություններն ընկալում է որպես «գիշերային մղձավանջ, որն անհնար է մոռանալ»: Ի պատասխան Դե Նիրոյի ասածների, Թրամբը, իր հերթին, հայտարարել էր, որ դերասանն ունի ցածր IQ և ենթադրել էր, որ նկարահանումների ընթացքում նա գլխին բազմաթիվ հարվածներ է ստացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց