Ռուսական ТНТ հեռուստաընկերության երկու աշխատակիցները մահացել են ավտովթարի հետևանքով
Ռուսաստանի Կուբան քաղաքի Բելորեչենսկ-Նիժնեվեդենևսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 5 մարդ: Նրանց թվում են եղել ռուսական ТНТ հեռուստաընկերության աշխատակիցներ Դենիս Մալովիչկոն և Ելենա Զուևան: Այս մասին հայտնում է vokrug.tv-ն:
Նշվում է, որ միմյանց են բախվել Hyundai Accent և Hyundai Verna ավտոմեքենաները: Հարվածի հետևանքով մեքենաներն ամբողջությամբ այրվել են: Մահացել են Hyundai Verna-ի վարորդն ու երեք ուղևորները, ինչպես նաև Hyundai Accent-ի մեկ ուղևոր: Hyundai Accent-ի վարորդն ու Verna-ի մեկ ուղևոր մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մալովիչկոն և Զուևան ТНТ հեռուստաընկերության Stand Up ժամանցային նախագծի մասնակիցներ էին: Նրանք մեկնում էին Կրասնոդար ելույթների: Զուևան 25 տարեկան էր, Մալովիչկոն` 37:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց