Իսրայելը հրթիռակոծության ֆոնին փակել է սահմանը Գազայի հատվածի հետ
Իսրայելն ամբողջությամբ փակել է Գազայի հատվածի ափերի մոտ գտնվող ձկնորսական գոտին և անորոշ ժամանակով դադարեցրել է ցամաքային սահմանային անցակետերի աշխատանքը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով բանակային մամուլի ծառայության ներկայացուցչին, այս որոշումը կայացվել է Գազայի տարածքից բացված զանգվածային կրակահերթերի պատճառով:
Զինվորականները առավոտից շուրջ 200 հրթիռ և ական են հաշվել, որոնք արձակվել են Գազայի հատվածից: Իսրայելցի զինվորականները հրթիռներին պատասխանել են ՀԱՄԱՍ-ին պատկանող երեք տասնյակ կառույցներին ուղղված հարվածներով:
Իսրայելն ու Գազայի հատվածը երկու անցակետ են կապում, որոնք նախատեսված են մարդկանց տեղաշարժի, ինչպես նաև առևտրական և հումանիտար բնույթի բեռների տեղափոխման համար:
Հաղորդվում է նաև, որ Իսրայելը մտադիր է առաջիկա ժամերին ընդլայնել ավիահարվածները պաղեստինցիների կառույցների ուղղությամբ Գազայի հատվածում՝ ի պատասխան նրանց կողմից եկող կրակահերթերի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց