Չելյաբինսկի մարզում զանգվածային սպանություն է տեղի ունեցել, զոհերից մեկը 4 տարեկան երեխա է
ՌԴ Չելյաբինսկի մարզի Նյազեպետրովսկ քաղաքի սեփական տներից մեկում մայիսի 4-ին զանգվածային սպանություն է կատարվել։ Հանցագործը սպանել է 5 մարդու, որից մեկը 4-ամյա երեխա էր: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ երեխան մահացել է դանակի հարվածների հետևանքով: Տանը նաև եղել է նորածին երեխա` մանկասայլակի մեջ, որը կենդանի է մնացել: Փոքրիկ տղան գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ոստիկանությունը ձերբակալել է 32-ամյա կասկածյալին, ով տեղի բնակիչ է: Տղամարդն ինքն է ներկայացել ոստիկանական բաժանմունք և խոստովանել, որ կոնֆլիկտի հետևանքով սպանել է ծանոթներին: Նա եղել է ոչ սթափ վիճակում: Հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց