Պետդեպն Իրանին «միջուկային վերջնագիր» է ներկայացրել
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն Իրանին ներկայացրել է նոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում Վաշինգտոնը սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել:
Ինչպես նշում է ria.ru-ն, Միացյալ Նահանգները, մասնավորապես, պատրաստակամություն է հայտնել պատժամիջոցներ կիրառել այն դեպքում, եթե Բուշերում գտնվող ատոմային էլեկտրակայանն ընդլայնվի և եթե Իրանից հարստացված ուրան դուրս հանվի ուրանի հանքանյութ ստանալու դիմաց: Բացի այդ, Վաշինգտոնը Թեհրանից պահանջել է հրաժարվել ռադիոակտիվ նյութերի հարստացումից և պլուտոնիումի վերամշակումից:
Պետքարտուղարությունում նշել են, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի Իրանի կողմից ուրանի հարստացում և ներկայում սահմանված քանակը գերազանցող ծավալով ծանր ջրի պահում:
Դրանից բացի, ամերիկյան իշխանությունները Թեհրանից պահանջել են Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հաշվետվություն ներկայացնել «նախկին ռազմական ատոմային ծրագրի» վերաբերյալ:
Պետքարտուղարությունից հայտնել են, որ իրենց իրավունք են վերապահում հետագայում խստացնել Իրանի նկատմամբ միակողմանի միջուկային սահմանափակումները:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: Այժմ Թրամփի վարչակազմը հնարավորինս ջանքեր է գործադրում երկրի միջուկային ծրագրի զարգացմանը խոչընդոտելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց