Երազանքի աշխատանք. փնտրում են մեկին, որն ամառը կանցկացնի սպա կենտրոններում, կկիսվի լուսանկարներով սոցցանցերում և կվճարվի դրա համար
Մեծ Բրիտանիայում երկրի տարբեր անկյուններում գտնվող սպա կենտրոնների ծառայությունները փորձարկողի հաստիք է բացվել, գրում է The Sun-ը:
Այս հաստիքը նրանց համար է, ովքեր կարծում են, որ ջակուզիում գտնվելը, հիդրոմերսող լոգարանում պառկելն ու շքեղ սպա կենտրոններում տարբեր պրոցեդուրաներ անցնելը դրախտի բնութագրերից մեկն են:
Աշխատանքով հետաքրքրվողները ստիպված չեն լինի ինքնակենսագրական ուղարկել: Դիմում ներկայացնելու համար նրանք պետք է սոցցանցերում իրենց լուսանկարների հղումներն ուղարկեն, որոնցում պատկերված են իրենց կյանքի լավագույն պահերը:
Աշխատանքի ընդունված անձը պետք է Մեծ Բրիտանիայի սպա կենտրոններ այցելի, սոցցանցերում դրանց լուսանկարները տեղադրի և կիսվի սպա պրոցեդուրաների մասին փորձով, պատմի զգացողությունների մասին:
Աշխատանքն ամենօրյա չէ՝ 4 օր հուլիս-օգոստոսն ընկած ժամանակահատվածում: Ամեն օրվա համար կարելի է վաստակել 125 ֆունտ ստեռլինգ, նաև գործատուն վճարում է սնվելու, սուրճի, թեյի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց