Վլադիմիր Զելենսկու հանդիսավոր երդմնակալությունը կարող է տեղի ունենալ մայիսի 19-ին
Ուկրաինայի Գերագույն ռադայի ոչ խմբակցային պատգամավոր Սերգեյ Միշչենկոն ուրբաթ գրանցել է երկրի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողության ամսաթվի մասին բանաձևի փաթեթը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով երկրի խորհրդարանի կայքին, երդմնակալության ամսաթիվն, ըստ բանաձևի, կարող է լինել մայիսի 19-ը:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 30-ին պաշտոնապես հնչեցրել էր նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին`ստանալով ընտրողների ձայների 73.22 տոկոսը, մինչդեռ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել էր ձայների 24.45 տոկոսը:
Ուկրաինայի նախագահի երդմնակալության ամսաթիվը որոշում է Գերագույն ռադան, որի առաջիկա լիագումար նիստը կկայանա մայիսի 14-ին: Եթե խորհրդարանում անհրաժեշտ քանակով պատգամավորներ ներկա չլինեն (առնվազն 226), ամսաթիվը կորոշի Ռադայի խոսնակը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց