Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Су-57 կործանիչներ վաճառել
Ռուսաստանը պատրաստ է հինգերորդ սերնդի Су-57 ռազմական ինքնաթիռների գնման հարցով Թուրքիայի հետ բանակցություններ սկսել, եթե թուրքական կողմը շահագրգռված լինի դրանում, գրում է Andadoglu գործակալությունը՝ «Ռոստեխ» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովին հղումով:
«Եթե Անկարան այդ ինքնաթիռի գնման վերաբերյալ շահագրգռվածություն ցուցաբերի, մենք պատրաստ ենք այդ թեմայով համագործակցել», - ասել է Չեմեզովը՝ նշելով, որ Թուրքիան Ռուսաստանի համար գրավիչ շուկա է:
Ընկերության ղեկավարը նշել է նաև, որ կործանիչի արտահանման վերաբերյալ փաստաթղթերն արդեն համաձայնեցված են, և միաժամանակ ողջունել Թուրքիայի պահվածքը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով ԱՄՆ-ի ճնշումների ֆոնին:
«Այն փաստը, որ Թուրքիան տեղի չի տալիս Միացյալ Նահանգների ճնշումներին, խոսում է Թուրքիայի կառավարության և նախագահի արտաքին քաղաքականության անկախության մասին», - նշել է նա:
Հիշեցնենք, որ 2017թ.-ին Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ պայմանագրի կնքումը Անկարայի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական լարվածության պատճառ էր դարձել:
Ամերիկյան կողմը պահանջում է Թուրքիայից հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ ամերիկյան Patriot-ի: Միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանություններն այդ հարցում կոշտ դիրքորոշում են ստանձնել և չեն պատրաստվում անգամ ամերիկյան համակարգերի ձեռքբերման դեպքում հրաժարվել С-400-ներից՝ պատճառաբանելով, որ դրանք միմյանց հետ կապված չեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց