Թալիբները կոչ են անում ԱՄՆ-ին մոռանալ, թե իրենք զենքը վայր կդնեն
ԱՄՆ Աֆղանստանի գծով հատուկ ներկայացուցիչը պետք է դադարեցնի Թալիբանին ուղղված կոչերը՝ վայր դնել զենքը, եւ դրա փոխարեն համոզի Վաշինգտոնին դադարեցնել ուժի կիրառումը, ասել է Թալիբանը, տեղեկացնում է Reuters-ը։
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը Կատարում սկսել է բանակցությունների վեցերորդ փուլը թալիբների հետ՝ փորձելով վերջ դնել Ամերիկայի ամենաերկարատեւ պատերազմին։
«Ես սկզբում թալիբներին ասացի, որ աֆղանստանցի ժողովուրդը ցանկանում է, որպեսզի այս պատերազմն ավարտվի»,- գրել է Հալիլզադն իր Թվիթերում։ «Եկել է զենքը վայր դնելու ժամանակը, բռնությունը դադարեցնելու եւ խաղաղություն հաստատելու ժամանակը»։
Թալիբների առաջնորդ Զաբիհուլա Մուջահիդն ի պատասխան հրապարակել է կոշտ թվիթների շարք։ «ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը պետք է մոռանա զենքը վայր դնելու գաղափարի մասին»,- ասել է նա։
«Նման պատրանքների փոխարեն նա պետք է (ԱՄՆ-ին) հասցնի այն գաղափարը, որ դադարեցնի ուժի կիրառումը»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի անհաջող ռազմավարություններից։
Բանակցությունների հինգ փուլից հետո Հալիլզադը տեղեկացրել է որոշ առաջընթացի մասին ԱՄՆ զորքերը դուրս բերելու եւ այն մասին, որ թալիբները Աֆղանստանը չեն օգտագործի հարձակումների համար։
Թալիբանը, որը հրաժարվում է խոսել աֆղանական կառավարության հետ, պնդում է, որ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ մինչեւ այն ժամանակ, քանի դեռ չեն հեռացել օտարերկրյա ուժերը։
«Աշխարհը պահանջում է, որպեսզի մենք ընդհանուր լեզու գտնենք չորս փոխկապակցված հարցերում. զորքերի դուրսբերում, հակաահաբեկչական երաշխիքներ, ներաֆղանական երկխոսություն եւ բանակցություններ, բռնության դադարեցում, որը կհանգեցնի համապարփակ հրադադարի»,- նշել է Հալիլզադը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց