Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման օրը Վաշինգտոնում դեռ համաձայնեցված չէ. Ջորջ Քենթ
ԱՄՆ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր լինելով, լրջորեն է ընկալում իր պատասխանատվությունը Ղարաբաղյան կարգավորման հարցում։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը Բաքվում լրագրողների խմբի հետ զրույցում, տեղեկացնում է contact.az-ը։
Նա գոհունակություն է հայտնել արտգործնախարարների շփումների եւ հանդիպումների, հատկապես Մոսկվայում վերջին հանդիպման առիթով։ Վստահության միջոցների ամրապնդման, լրագրողների փոխանակման մարդասիրական քայլերի իրականացման, ձերբակալված մերձավորներին հարազատների այցելությունների մասին պայմանավորվածությունները երկու երկրներում, վստահության նման միջոցների ստեղծումը շատ կարեւոր են, ասել է նա։
«Մենք ակնկալում ենք Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամկետի եւ կազմակերպման համաձայնեցում։ Մենք շահագրգռված ենք խաղաղ կարգավորման հասնելու գործում՝ հաշվի առնելով ԵԱՀԿ շրջանակում մշակված միջազգային սկզբունքները»,- ասել է Քենթը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց