Չինաստանը պատրաստվում է աշխարհով մեկ նոր ռազմակայաններ կառուցել. Պենտագոն
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ Չինաստանը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» հավակնոտ միջազգային տնտեսական նախագծի շրջանակում իր խոշոր ներդրումները պաշտպանելու նպատակով պատրաստվում է աշխարհի տարբեր անկյուններում ռազմակայաններ կառուցել:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին ասվում է Պենտագոնի նոր զեկույցում:
Պեկինը ներկայում երկրի սահմաններից դուրս գտնվող միայն մեկ ռազմակայան ունի. այն տեղակայված է Ջիբութիում: Սակայն այժմ պետությունը մտադիր է նոր ռազմակայաններ կառուցել Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում, Պակիստանում, Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում:
«Չինաստանը կփորձի ռազմակայաններ կառուցել այն երկրներում, որոնց հետ բարեկամական հարաբերությունների մեջ է և որոնց հետ կիսում է ռազմավարական շահերը: Որպես օրինակ կարող ենք նշել Պակիստանը»,-ասվում է Պենտագոնի զեկույցում:
Բացի այդ փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը գնալով ավելի է ակտիվանում Արկտիկական շրջանում, որտեղ ևս կարող է ուժեղացնել ռազմական ներկայությունը՝ տեղակայելով սուզանավեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց