Ջարեդ Քուշները բացում է «դարի գործարքի» գաղտնիքի վարագույրը
ԱՄՆ Մերձավոր Արեւելքի խաղաղ ծրագիրը, հավանաբար, նախատեսում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության երկու պետությունների հիման վրա լուծման սկզբունքից հրաժարում: «Դարի գործարքի» գաղտնիքի վարագույրը նախօրեին թեթեւակի բացել է ԱՄՆ նախագահի խորհրդական եւ նրա փեսա Ջարեդ Քուշները:
Սպասվում է, որ նա երկար սպասված ծրագիրը կներկայացնի հունիսին Ռամադանի ավարտից հետո:
Խոստանալով նոր մոտեցում ընդունել՝ Քուշներն ակնարկել է, որ ծրագիրը չի ներառում երկու պետությունների սկզբունքը: «Եթե դուք ասում եք «երկու պետություն», դա նշանակում է՝ մեկը իսրայելցիների համար, մեկը պաղեստինցիների համար»,- ասել է Քուշները Վաշինգտոնյան մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտում: «Իսկ մենք ասում ենք՝ եկեք ուղղակի այդ մասին չխոսենք: Եկեք աշխատենք այն մանրամասների վրա, թե դա ինչ է նշանակում»,- ասել է նա՝ հրաժարվելով ներկայացնել ծրագրի մանրամասները: Սակայն հաստատել է, որ ծրագիրն առաջարկում է Իսրայելի եւ Պաղեստինի վերջնական կարգավիճակի հարցի լուծում:
Նա պնդել է, որ այս ծրագիրը շատ մանրակրկիտ, թարմ մոտեցում է, որը երկխոսությունները կխթանի եւ հակամարտության կարգավորման մեջ բեկման կհանգեցնի:
Նա այն նկարագրել է որպես «մանրակրկիտ օպերատիվ փաստաթուղթ», որը կապված չէ նախորդ տապալված բանակցություններին, բարձր մակարդակի քաղաքական հայեցակարգերին կամ հնացած փաստարկներին: «Մենք ստեղծում ենք շատ լավ բիզնես ծրագիր՝ տնտեսական ուժեղ բաղադրիչով, որպեսզի պաղեստինցիները կարողանան տնտեսապես առաջ ընթանալ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ծրագրում Իսրայելի անվտանգությունն ապահովելու եւ պաղեստինցիներին կյանքը բարելավելու տնտեսական հնարավորություն տրամադրելու փորձ է ձեռնարկվում: ԱՄՆ-ն հույս ունի, որ արաբական երկրները կօգնեն ֆինանսավորել տնտեսական խթանները, ինչպիսին են ենթակառուցվածքները եւ արդյունաբերական նախագծերը, որպեսզի պաղեստինցիներին ստիպեն մասնակցել այս ծրագրին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց