Facebook-ն արգելափակել է ուլտրաաջ ակտիվիստների էջերը
Facebook սոցցանցն արգելափակել է «Իսլամի ազգ» արմատական կազմակերպության առաջնորդ Լուիս Ֆարահանի, տեսաբան Ալեքս Ջոնսի եւ էլի մի քանի ուլտրաաջ ակտիվիստների էջերը: Սոցցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ նրանք զբաղվում են ատելության տարածմամբ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Facebook-ում տեղ չունեն մարդիկ եւ կազմակերպությունները, որոնք ատելություն են տարածում... անկախ գաղափարախոսությունից»,- նշված է ընկերության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:
Ընկերությունից չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հրապարակումներն են դարձել արգելափակման պատճառը: Ալեքս Ջոնսը հայտնի է դարձել տեսության շնորհիվ, որի համաձայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետեւում կանգնած էին ամերիկյան իշխանությունները: Դրանից բացի, նա Սենդի Հուք դպրոցում զանգվածային հրաձգության բեմադրված բնույթի տեսության հեղինակն է:
Ջոնսը զայրույթով է արձագանքել Facebook-ի գործողությանը՝ վերջինին մեղադրելով «զրպարտության» մեջ:
Մեկ այլ ուլտրաաջ մեկնաբան Փոլ Ջոզեֆ Ուոթսոնին սոցցանցը մեղադրել էր ռասիզմի եւ իսլամատյացության մեջ: Ուոթսոնը հայտարարել էր, որ Facebook-ի կանոնները չի խախտել:
Ֆարահանին, որը աֆրոամերիկյան ազգայնական «Իսլամի ազգ» խմբավորման վետերան է, վաղուց են մեղադրում հակասեմիթիզմի եւ աֆրոամերիկյան անջատողականության մեջ: Նա Facebook-ի գործողությանը ոչ մի կերպ չի արձագանքել:
Սոցցանցն արգելափակել է եւս մի քանի հայտնի ուլտրաաջ ակտիվիստների էջեր: Նրանց թվում են Փոլ Նելենը, Լորա Լումերը եւ Մայլո Յանոպուլոսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց