«Անհնար» է Իրանը հանել նավթի համաշխարհային շուկայից. ՕՊԵԿ գլխավոր քարտուղար
Իրանը հնարավոր չէ դուրս բերել նավթի համաշխարհային շուկայից, ասել է ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոն Իրանի միջազգային նավթային ցուցահանդեսի շրջանակում, տեղեկացնում է Mehr-ը։
Նա նշել է այն սպառնալիքները, որոնք ծագում են իրանական նավթի մատակարարման հետ կապված եւ ավելացրել, որ ՕՊԵԿ քարտուղարությունը եւ Իրանի նավթի նախարարությունը բանակցում են հնարավոր ռազմավարություններն ուսումնասիրելու նպատակով։
Նրա խոսքով՝ Իրանն արդեն բախվել է այդպիսի խնդիրների վերջին տարիներին, բայց միասնությունը եւ անդամ պետությունների միջեւ բարեկամությունը կարեւոր դեր են խաղացել խնդիրների հաղթահարման գործում։
Պատասխանելով այն հարցին, որ ՕՊԵԿ երկու անդամ պահանջել են իրանական նավթի այլընտրանք, նա ասել է, որ ՕՊԵԿ-ը կոլեկտիվ որոշումներ է կայացնում այդ առումով։ Նրա խոսքով՝ բոլոր տվյալները եւ վիճակագրությունը կուսումնասիրվեն եւ կորոշվեն հունիսին, եւ ընդհանուր առմամբ ՕՊԵԿ-ը հաշվի կառնի բոլոր անդամ երկրների շահերը, որպեսզի բավարարի առանձին անդամների պահանջարկը նավթի մատակարարման ոլորտում։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարացնի իրանական նավթի ներկրման պատժամիջոցներից ազատման ժամկետը։ Նշենք, որ պատժամիջոցներից ներկայիս ազատ արձակումը, որն ստացել են Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան, ավարտվում է մայիսի 2-ին։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին