Ղազախստանի ԿԸՀ-ն հանել է ընտրություններից նախկին պատգամավոր Ժուտմայ Ալիևի թեկնածությունը
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանել է ընտրություններից նախկին պատգամավոր Ժուտմայ Ալիևի թեկնածությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պատճառը ղազախերենի չիմացությունն է:
Նախագահական ընտրապայքարից դուրս մնացած նախկին թեկնածուն պրոֆեսորի կոչում ունի, աշխատել է Ղազախստանի նախագահական աշխատակազմում և պաշտպանել դոկտորական դեսերտացիա փիլիսոփայության գծով:
«Թեկնածուն 19 անգամ սխալվել է «Պետություն և կրոն» թեմայով գրավոր աշխատանքում», -տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պարզաբանել է ԿԸՀ-ի անդամ Ադիլ Ախմետովը:
Հունիսի 9-ին Ղազախստանի արտահերթ ընտրություններ են նշանակվել երկարամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո: Նրա լիազորությունները անցել են խորհրդարանի խոսնակ Քասըմ-Ժոմարտ Տոկաևին, նա նույնպես մասնակցում է նախագահական ընտրություններին: Տոկաևից բացի ընտրություններին կմասնակցեն ևս 6 թեկնածուներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց