Զելենսկին Ռուսաստանին կոչ է անում վերադարձնել ուկրաինական սահմանների վերահսկողությունը
Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին կոչ է անում վերադարձնել ուկրաինական սահմանների վերահսկողությունը:
Ֆեյսբուքյան գրառման մեջ Զելենսկին նշում է, որ Ղրիմի բռնակցումից և Դոնբասում ագրեսիայից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «ընդհանրություններից» մնացել է միայն պետական սահմանը, և ուկրաինական կողմի յուրաքանչյուր միլիմետրի վերահսկողությունը Ռուսաստանը պետք է վերադարձնի:
«Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք շարունակել ընդհանրություններ փնտրել», - գրել է Ուկրաինայի ընտրյալ նախագահը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ռուսաստանցի և ուկրաինացի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն՝ կողմ արտահայտվելով երկու երկրների ժողովրդի համար միասնական քաղաքացիությանը:
Անցած շաբաթ Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով դյուրացվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու գործընթացը, որն այսուհետ կտևի ընդամենը երեք ամիս՝ դիմելու պահից սկսած: Կիևն ու Արևմուտքը խստորեն քննադատել են Պուտինի հրամանագիրը՝ այն անվանելով սադրիչ քայլ, որը խարխլում է իրավիճակի լարվածությունը թուլացնելու ջանքերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց