Իտալացի մասնագետները կուսումնասիրեն Լեոնարդո դա Վինչիի ԴՆԹ-ն
Իտալացի երկու մասնագետներ նախատեսում են ուսումնասիրել Լեոնարդո դա Վինչիի ԴՆԹ-ն: Հետազոտության կենթարկվեն արվեստագետի մազերը, որոնք հայտնաբերվել են ԱՄՆ մասնավոր հավաքածուներից մեկում:
The Guardian-ի փոխանցմամբ, 2019 թ. մայիսի 2-ին` նկարչի մահվան 500-րդ տարելիցի կապակցությամբ, նրա ծննդավայրում՝ Տոսկանայի Վինչի քաղաքի թանգարանում առաջին անգամ կցուցադրվի հանրահայտ նկարչի մազի մի հատված:
«Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում մենք գտանք նկարչի մազերից հատվածներ: Դա եզակի գտածո է, որը մեզ հնարավորություն կտա ուսումնասիրել Լեոնարդո դա Վինչիի ԴՆԹ-ն», – ասաց թանգարանի տնօրեն Ալեսանդրո Վեցոսին:
2016-ին գիտնականները հայտարարել էին, որ ուսումնասիրել են Լեոնարդո դա Վինչիի եղբոր ընտանեկան շավիղը: Նրանք արդեն ունեցած կենսազանգվածն այժմ կհամեմատեն Լեոնարդո դա Վինչիի ԴՆԹ-ի, ինչպես նաև նրա գերեզմանի մասունքների հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց