Բոլթոնը Թրամփին դրդում է ներխուժել Վենեսուելա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան էլ չի ձգտում ռազմական գործողություն իրականացնել Վենեսուելայի տարածքում, բայց դրան դրդում է նրա ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի գործող եւ նախկին օգնականներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրանց տեղեկատվությամբ՝ Թրամփը «մեծ ցանկություն չունի ներխուժել Վենեսուելա»՝ սահմանափակվելով պատժամիջոցների հետեւողական խստացմամբ հանրապետության զինված ուժերի, ինչպես նաեւ Կուբայի հանդեպ։ Օգնականների հետ խոսակցության ժամանակ, նշում է թերթը, Թրամփը երբեմն ասել է, որ Բոլթոնը ցանկանում է իրեն ներքաշել Վենեսուելայի հետ պատերազմի մեջ։ Թերթի աղբյուրները նաեւ վստահություն են հայտնել, որ նախագահը հազիվ թե թույլ տա «երկարատեւ ռազմական գործողություններ իրականացնել» այդ երկրում։ Միեւնույն ժամանակ, պարբերականի աղբյուրներն ասել են, որ պետության ղեկավարը Բոլթոնին լայն լիազորություններ է տրամադրել Վենեսուելայի հետ կապված։
Պարբերականը նշել է, որ անցած շաբաթ Սպիտակ տան ճեպազրույցներից մեկի ժամանակ Բոլթոնի օգնականները ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի փոխնախագահ, գեներալ Փոլ Սելվայից քանիցս պահանջել են ճգնաժամը կարգավորել ռազմական ճանապարհով։ Ինչպես նշում է թերթը, սովորաբար հարգալից գեներալը զայրացել է շփման նման «առճակատումից» եւ բռունցքով հարվածել է սեղանին այնպիսի ուժով, որ ձեռքի մատանին ճեղքել է սեղանը։ Ճեպազրույցը անմիջապես դադարեցվել է, երկու կողմերը միմյանցից դժգոհ են մնացել։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը կարող է ռազմական գործողություն իրականացնել Վենեսուելայում, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Ինչպես ավելի վաղ պնդում էր Բոլթոնը, Միացյալ Նահանգները կոչ է անում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հաշվի առնել ընդդիմության դեմ ուժի կիրառման պարագայում, որ Վաշինգտոնը դիտարկում է պատասխան գործողությունների բոլոր տարբերակները։
Երեքշաբթի Կարակասում եւ Վենեսուելայի մյուս քաղաքներում ներկա պահին տեղի են ունենում հակակառավարական ցույցեր, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ զինվորականների մի խումբ հարել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին։ Դրանից մի քանի ժամ առաջ նա Թվիթերում հրապարակել էր տեսադիմում, որում կոչ էր արել զինվորականներին դուրս գալ փողոց, որպեսզի «վերջ տրվի իշխանության բռնազավթմանը»։ Ըստ Գուայդոյի՝ տեսանյութը նկարահանվել է Կարակասի Ֆրանսիսկո Միրանդայի անվան ավիաբազայի տարածքում։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին