Ուկրաինայի երկու քաղաքներում պարտքերի պատճառով դադարեցվել է տաք ջրի մատակարարումը
Ուկրաինայի Ռովնո և Չերնիգով քաղաքներում մայիսի 1-ից դադարեցվել է բնակարաններում տաք ջրի մատակարարումը: Ինչպես հաղորդում է obozrevatel.com-ը՝ պատճառը սպառողների պարտքերն են:
Ռովնո քաղաքում տաք ջրի մատակարարման դադարեցումը պատճառաբանվում է սպառողների կողմից պարտքերի չմարման հետևանքով տաք ջրի մատակարարումն ապահովող ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմամբ:
Չերնիգով քաղաքում առանց տաք ջրի է մնացել 469 բազմահարկ շենք:
Ավելի վաղ Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Բոյկոն հայտարարել էր, որ ուկրաինացիները հայտնվել են Միջնադարում, քանի որ շատ բարձր սակագնի պատճառով նրանք ստիպված են հրաժարվել գազից և անցնել վառելափայտին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց