Վարշավայում լեհ ազգայնականները երթ են իրականացնում՝ «Դուրս Եվրամիությունից» կարգախոսով
Վարշավայի կենտրոնում մեկնարկել է ազգայնական կազմակերպությունների երթը՝ «Ինքնիշխանության երթ» խորագրի ներքո և «Դուրս Եվրամիությունից» կարգախոսով:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, երթի մի քանի հազար մասնակիցներ հավաքվել են լեհական մայրաքաղաքի Ամրոցի հրապարակում՝ բողոքելով ազգային շահերի խախտման, մահմեդական ներգաղթյալների ընդունման, պետության ինքնիշխան իրավունքների տապալման, համընդհանուր եվրոպական արժույթի ներմուծման դեմ:
Ամբոխը վանկարկում է «Ազատություն, սեփականություն, արդարություն», «Դուրս ԵՄ-ից», «Վերջ Բեռլինի և Բրյուսելի թելադրանքին», «Մեզ խաբել են» կարգախոսները: Ցույցերն անցնում են ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո:
Վարշավայի քաղաքապետն ավելի վաղ արգելել էր «Ինքնիշխանության երթի» անցկացումը՝ վախենալով, որ այնտեղ ֆաշիստական և ռասիստական կարգախոսներ կհայտնվեն, սակայն մայրաքաղաքային դատարանը չեղարկել էր քաղաքապետի որոշումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց