Պուտինը պարզեցրել է ուկրաինացիների առանձին կատեգորիաների համար ՌԴ քաղաքացիության տրամադրման կարգը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաներին, որոնք իրավասու են դիմել պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Ըստ հրամանագրի՝ պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը տարածվում է որոշակի կատեգորիայի ուկրաինացիների վրա: Մասնավորապես՝ խոսքն այն անձանց մասին է, որոնք ծնվել և մշտապես բնակվել են Ղրիմի տարածքում և մինչև 2014 թ. մարտի 18-ը լքել են դրա սահմանները:
Բացի այդ, պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորություն են ստացել Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի այն քաղաքացիները, որոնք ծնվել են Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունում (ՌԽՖՍՀ) և խորհրդային քաղաքացիություն են ունեցել:
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 24-ին Պուտինը ստորագրել էր Ուկրաինայի Լուգանսկ և Դոնեցկ մարզերի առանձին հատվածների բնակիչների համար պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին փաստաթուղթը: Ավելի ուշ նա չէր բացառել, որ գործընթացի պարզեցումը կարող է տարածվել նաև բոլոր ուկրաինացիների վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց