Ուկրաինացի պատգամավորն ասել է, որ իրեն Ռուսաստանի պահանջով թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը հայտնել է, որ իրեն Ռուսաստանի Դաշնության իշխանությունների պահանջով թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել:
Ինչպես նշում է unian.net-ը, պատգամավորն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 30-ին:
«Ստուգման ժամանակ ներկայացրի սովորական անձնագիրս, քանի որ այցը ծառայողական չէր, իսկ ես դիվանագիտական անձնագիրը չեմ չարաշահում: Երկարատև ստուգումից հետո աշխատողներն ասացին, որ տվյալների բազայում դրված է «մուտքի արգելք» նշումը: Երբ խնդրեցի բացատրել նշման պատճառը, ասացին, որ այն անհայտ է և ասել չեն կարող: «Պարզապես անցանկալի անձ»,-գրել է պատգամավորը:
Նայեմը հավելել է, որ որոշ ժամանակ անց եկել է միգրացիոն ծառայության ևս երկու աշխատակից ու բացատրել, որ մուտքի արգելքը սահմանվել է ոչ թե Հայաստանի, այլ «երրորդ երկրի պահանջով»: Պատգամավորը նշել է, որ դա արվել է ՌԴ-ի պահանջով՝ ՀՀ սահմանապահ ծառայության տվյալների բազան ՌԴ պատժամիջոցային ցուցակի հետ սինքրոնացման նպատակով:
Նայեմի խոսքով՝ բոլոր հանգամանքները պարզելուց և, հավանաբար, ուկրաինական կողմի միջամտությունից հետո, իրեն այնուամենայնիվ թույլ են տվել Հայաստան մուտք գործել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց