Չինաստանը սկսել է վիրտուալ հեռուստահաղորդավարների արտահանումը
Չինաստանը սկսել է վիրտուալ հեռուստահաղորդավարների արտահանումը։ Ինչպես հայտնում է Hightech+-ը, չինական ինտերնետային որոնողական Sogou համակարգը մտադիր է արհեստական ինտելեկտով հեռուստահաղորդավարների արտահանում կազմակերպել։
Sogou-ն համաշխարհային ճանաչում է ստացել նորությունների վիրտուալ հաղորդավարներ ստեղծելու շնորհիվ։ Դրանցից առաջինը անցյալ տարվա նոյեմբերին հայտնվել էր «Սինխուա» գործակալության հեռուստաալիքի եթերում։ Մարտին տղամարդկանց ԱԻ-կոլեկտիվին միացել է Սին Սյաոմեն կիբեռաղջիկը։
Առաջին հաճախորդ է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, չինական ինտերնետային հսկան աշխարհում առաջին արաբալեզու վիրտուալ հաղորդավարին ստեղծելու պայմանագիր է կնքել ԱՄԷ-ի պետական հեռուստատեսության հետ։
Կողմերը վստահ են, որ տեխնոլոգիան թույլ կտա նորությունների հեռարձակումները ավելի որակյալ դարձնել եւ կնպաստի տարածաշրջանում մեդիաոլորտի զարգացմանը։
Չինաստանը ձգտում է մինչեւ 2030թ․ արհեստական ինտելեկտի շուկայում առաջատար դառնալ, եւ վիրտուալ հեռուստահաղորդավարների մշակումը տեխնոլոգիական զարգացման միայն մեկ օրինակն է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց