Թուրքիայում դժգոհ են «Մուսուլման եղբայրներին» ահաբեկիչներ ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությունից
Թուրքիայում դժգոհ են «Մուսուլման եղբայրներին» ահաբեկիչներ ճանաչելու ԱՄՆ մտադրությունից։
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիկը նշել է, որ նման որոշումը խնդիրների աղբյուր կդառնա ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Մերձավոր Արեւելքի համար։ «Եթե դուք այնպիսի կազմակերպությանը, ինչպիսին «Մուսուլման եղբայրներն» է, որը պահպանում է օրենքները եւ հեռու է մնում բռնությունից, ճանաչեք ահաբեկիչներ, ապպա տեղ կբացեք «Իսլամական պետության» համար։ Իհարկե, դա խնդիր կլինի ԱՄՆ-ի եւ Մերձավոր Արեւելքի համար»,- ասել է նա՝ հայտնում է Hurriet-ը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է «Մուսուլման եղբայրներին» արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը։
«Մուսուլման եղբայրները», որի շարքերում մոտ 1 մլն մարդ կա, Եգիպտոսում իշխանության էր եկել 2012թ․, Հոսնի Մուբարաքի տապալումից մեկ տարի անց։ Սակայն այժմ կազմակերպությունը երկրում արգելված է, նրա հազարավոր կողմնակիցներ եւ ղեկավարության մեծ մասը բանտերում են։
Եգիպտոսի կառավարությունը կազմակերպությանը մեղադրել է 2013թ․ ոստիկանական բաժանմունքում իրականացված ահաբեկչության մեջ, որի հետեւանքով 16 մարդ էր մահացել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց