«Աստծո օգնությամբ ես կվերաստանձնեմ նախագահի պաշտոնը». Պորոշենկո
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է ապագայում կրկին առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, գրում է ukraina.ru-ն: Այս մասին Պորոշենկոն հայտարարել է ապրիլի 29-ին՝ Լվով կատարած այցի ժամանակ:
«Իմ ուկրաինացի ազգն ինձ մեծ երջանկություն է պարգևել, ես 5 տարի այդ պետության և մեր ամբողջ մեծ ազգի առաջնորդն եմ եղել: Աստծո օգնությամբ ես կվերաստանձնեմ նախագահի պաշտոնը»,- ասել է նա:
Պորոշենկոն ուկրաինացիներին կոչ է արել չկորցնել հավատը հաղթանակի, Ուկրաինայի, բանակի, հավատքի և լեզվի նկատմամբ:
«Դա այն պետական հիմքն է, որը թույլ կտա մեզ հաղթանակ տանել աղքատության դեմ, Եվրոպա մտնել, պաշտպանել ՆԱՏՕ-ին անդամակցությունը և Ուկրաինային տանել այնտեղ, որտեղ այն արժանի է լինել»,- հավելել է երկրի գործող նախագահը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում կայացել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում Պորոշենկոն ձայների 73,22% մեծամասնությամբ պարտվել էր շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկիին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով ընտրությունների արդյունքները, Զելենսկիին պաշտոնապես նախագահ է հայտարարել: Նա պետք է երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնի մինչև հունիսի 3-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց