Մինսկում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչին առաջիկայում հետ կկանչեն
Մինսկում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչը առաջիկայում հետ կկանչվի իր պաշտոնից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեում ունեցած աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ այդ պաշտոնը կարող է զբաղեցնել սենատոր Դմիտրի Մեզենցեւը։
Այն մասին, որ Բաբիչին հետ կկանչեն, տեղեկացրել է նաեւ «Կոմերսանտը»՝ հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրին։ Ինչպես պնդում է պարբերականի զրուցակիցներից մեկը, «դա քննարկվում է անցած շաբաթվանից»։ Մեկ ուրիշը հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է նախագահի համապատասխան հրամանագիրը։
Բաբիչը դիվանագիտական առաքելությունը գլխավորել է անցած տարվա օգոստոսից։ Ապրիլին բելառուսական ԱԳՆ-ն Բաբիչին մեղադրել էր «երկրների միջեւ հարաբերությունները քայքայելու մեջ»։ Այսպես են Մինսկում արձագանքել դեսպանի խոսքերին ԲելԱԷԿ-ի կառուցման արժեքի վերաբերյալ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կայանի կառուցումը կարող է յոթ միլիարդ դոլար արժենալ, այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ կնքվել է տասը միլիարդի համաձայնագիր։
Իր հերթին, Բաբիչը նշել է, որ Մոսկվան երբեք վերջնական գին չի նշել ԱԷԿ-ի կառուցման համար, իսկ Բելառուսի առաջնորդին, հավանաբար, մոլորության մեջ են գցել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց