Բելառուսում կաշառք ստանալու կասկածանքով կալանվել է ԱԽ պետքարտուղարի տեղակալը
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Անդրեյ Վտյուրինը կալանվել է Պետանվտանգության կոմիտեի կողմից կաշառք ստանալու կասկածանքով։ Այս տեղեկատվությունը ut.by բելառուսական պորտալին հաստատել են կալանվածի մերձավորները։
Ինչպես գրում է պորտալը՝ հղում կատարելով զրուցակիցներին, ԱԽ պետքարտուղարի տեղակալին վերագրում են խոշոր չափի կաշառքի ստացում։
Հանրապետության պետանվտանգության կոմիտեում չեն մեկնաբանում բելառուսական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը Վտյուրինին կալանելու մասին։
Վտյուրինը ծնվել է 1971 թվականին Պենզայում, ավարտել է ՌԴ ՆԳՆ Սարատովի բարձրագույն ռազմական ուսումնարանը։ 1995-ին անցել է աշխատանքի Բելառուսի նախագահի Անվտանգության ծառայությունում, որը գլխավորել է 2007-2014 թվականներին։ Դրանից հետո նախագահի հրամանով նշանակվել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց