112 մլն դոլար. ռուս միլիարդատերը պատվիրել է աշխարհում առաջին մասնավոր սառցահատը (լուսանկարներ)
Ռուս միլիարդատեր, բանկիր Օլեգ Տինկովը պատվիրել է աշխարհում առաջին լյուքս դասի մասնավոր սառցահատը՝ նախատեսված արկածներով լի արշավների համար:
Ինչպես հայտնում է Luxury Launches կայքը, La Datcha անունով սառցահատն այժմ կառուցման փուլում է: Այն կունենա 77 մ երկարություն և պատվիրատուին կառաքվի արդեն 2020 թ. աշնանը:
Բացառիկ սառցահատն արժե 112 մլն դոլար: Ի տարբերություն սովորական լյուքս դասի զբոսանավերի՝ այն նախատեսված է եղանակային անբարենպաստ պայմանների համար և կարող է դժվարմատչելի տեղեր հասնել:
Սառցահատի շնորհանդեսը կկայանա 2020 թ. Մոնակոյում զբոսանավերի համաշխարհային շոուի շրջանակում, ինչից հետո այն կուղևորվի Կամչատկա, այնուհետև՝ Ալյասկա: 2021-2022թթ. այն կուղևորվի Անտարկտիկա:
«Սա իր նմանը չունեցող զբոսանավ է՝ նախատեսված ոչ թե մարտինի ըմպելու և Սեն Տրոպեի ափերի մոտ հանգստանալու, այլև արշավներ անելու համար»,-բացատրել է Տինկովը:
Սառցահատը կկարողանա մինչև 40 սմ հաստությամբ սառույց կոտրել և նավարկել 40 օր շարունակ: Այն նախատեսված է 12 հյուրի և սպասարկող անձնակազմի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց