Ռոհանի․ Իրանը կշարունակի նավթ վաճառել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին
Չնայած ամերիկյան պատժամիջոցներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել, հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում:
«Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք շարունակելու ենք նավթի արտահանումը», - ասել է Իրանի նախագահը՝ շարունակելով․ - «Ամերիկայի պատժամիջոցները սխալ են, և մենք թույլ չենք տա, որ դրանք իրականություն դառնան»:
Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Վաշինգտոնը հայտարարել էր, թե վերացնում է մի շարք պետությունների համար արված բացառությունը, որով նրանք կարողանում էին նավթ գնել Իրանից՝ առանց սահմանափակումների: Սպիտակ տունը պնդում է, թե մտադիր է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումները՝ զրկելու գործող վարչակազմին եկամուտներից, որոնք օգտագործվում են ահաբեկչության տարածման ու Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց