Գորբաչովը կոչ է արել Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին «կանգ առնել ու մտածել»
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ռազմավարական երկխոսություն վարել, քանզի միջուկային զսպվածությունը չի պաշտպանում աշխարհը, այլ վտանգի է ենթարկում այն: Այսօր, ըստ նրա, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գտնվում են վտանգավոր ճամփաբաժանին:
«Նրանք պետք է կանգ առնեն ու մտածեն: Եկել է մեր երկրների առաջնորդների գործելու ժամանակը»,- The Wall Street Journal թերթում իր հեղինակային հոդվածում գրել է Գորբաչովը:
Նախկին խորհրդային առաջնորդը մեջբերել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցի, Պենտագոնի նախկին ղեկավար Ուիլյամ Փերիի և ամերիկացի նախկին սենատոր Սեմյուել Նանի խոսքերը, որոնք հայտարարել էին, որ «միջուկային զսպվածությունը չի կարող պաշտպանել աշխարհը միջուկայն սխալից կամ միջուկային ահաբեկչությունից» Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև կայուն ու նշանակալի երկխոսության բացակայության պարագայում:
«Ես համաձայն եմ նրանց հետ: Ես նաև վստահ եմ, որ միջուկային զսպվածությունը չի պաշտպանում աշխարհը, այլ վտանգի տակ է դնում այն»,- գրել է Գորբաչովը:
Նա միջուկային զենքը պատից կախված զենքի հետ է համեմատել, որն ամեն պահի կարող է «կրակել»:
«Միջուկային զենքը կարող է գործարկվել տեխնիկական անսարքության, մարդկային գործոնի կամ համակարգչային սխալի պատճառով: Վերջինն ինձ ամենաշատն է անհանգստացնում: Համակարգչային տեխնոլոգիաներն այսօր կիրառվում են ամենուր: Իսկ քանի՞ անգամ են համակարգիչներն ու էլեկտրոնիկան խոտանի պատճառ դարձել ավիացիայում, արդյունաբերությունում, վերահսկողության տարբեր ոլորտներում»,- գրել է ԽՍՀՄ վերջին նախագահը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց