Չինաստանում տղամարդը 0.006 դոլարի մանրը չվերադարձնելու համար դատի է տվել սուպերմարկետների ցանցին
Չինաստանում Սիաո անունով տղամարդը դատի է տվել Yonghui Superstores սուպերմարկետային ցանցին, երբ վերջինիս աշխատակիցները չեն վերադարձրել իր 0.006 դոլարի մանրը, գրում է Oddity Central-ը:
Բանն այն է, որ տղամարդը 8,13 դոլարի գնումներ է կատարել սուպերմարկետների մասնաճյուղերից մեկում, սակայն աշխատակիցն իր 0,036 դոլար մանրի փոխարեն 0,03 դոլար է վերադարձրել՝ մնացածը 0,006 դոլարը կլորացնելով սուպերմարկետի օգտին:
Հայցվորը հայտնել է, որ իրեն հարկավոր չէ 0,006 դոլարը, այլ դա պարզապես սկզբունքի հարց է: Նա ցանկացել է այդ քայլով իրավապահ մարմինների և հանրության ուշադրությունը հրավիրել խնդրին, քանի որ, նրա կարծիքով, սուպերմարկետիների նման քաղաքականությունը սխալ է:
Սուպերմարկետների ցանցի դատապաշտպանն ընդունել է պաշտպանվող կողմի սխալը և ներողություն խնդրել հաճախորդից և հանրությունից՝ հաստատելով, որ մանրադրամի՝ սուպերմարկետի օգտին կլորացումը մասամբ ոտնահարում է հաճախորդի իրավունքները:
Դատարանը սուպերմարկետների ցանցին մեղավոր է ճանաչել՝ պարտավորեցնելով 7,81 դոլարի չափով տուգանք վճարել հաճախորդին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց